Քիչ առաջ դասախոսության էի, որից հետո, երբ հեռախոսս վերցրեցի, անհանգստացա նամակների և զանգերի քանակից:
Ինչ է տեղի ունեցել. որոշ հարգարժան պատգամավորներ ցավագին են ընդունել մասնագիտական վերլուծություններս:
Ի դեպ, նախ՝ իմ բարեկամական կապերը չեն արդարացնում Ձեր մեկնարկած գործընթացի ոչ իրավաչափ լինելը, ինչպես նաև չեն նվազեցնում մասնագիտական գնահատականներիս հիմնավորվածության աստիճանը:
Բացի այդ՝ երբևէ չեմ թաքցրել իմ որևէ բարեկամական կապ: Ավելին, ինչ վերաբերում է մատնանշված կապին, այդ մասին հանրության մեծամասնությանը, կարծում եմ՝ հայտնի է /համապատասխան հղումը կտեղադրեմ մեկնաբանությունում/: Ուղղակի մարդիկ չեն փորձում սեփական մասնագիտական խոցելիությունը կոծկել անձնական բնույթի մանիպուլյատիվ տեղեկատվությամբ: Շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տեղյակ լինելով այդ կապի մասին, այնքան էթիկա ունեն, որ չեն փորձել մասնագիտական վերլուծություններս համեմել նմանաբնույթ տեղեկատվությամբ:
Ամեն դեպքում, հարգելի տիկնայք և պարոնայք, կոչ եմ անում պահպանել մասնագիտական արժանապատվությունը և մնալ քննարկումների մասնագիտական հարթությունում: Ես էլ կշարունակեմ մասնագիտական վերլուծություններս՝ բարձրաձայնելով առկա խնդիրները:
Հ. գ. Ընդ որում՝ Ձեր քաղաքական թիմում էլ ունեմ ընկերներ, և մարդիկ, ում հարգում եմ և ցավալի է, որ դեռ չի տարբերակվում անձնականը մասնագիտականից:
Հ. գ. 1. Արժանապատիվ կլիներ, որ ակնհայտ քաղաքական գործընթացը չկոծկվեր զանազան խեղաթյուրված իրավական մեկնաբանություններով: