Կան մի շարք հզոր արտահայտություններ, որոնք ոչ միայն տեղ են հասցնում միտքը, այլ նաև կարող են զրուցակցի վրա հզոր ազդեցություն թողնել և ամենակարևորը՝ առանց խաբեության և մանիպուլյացիայի։

Խորհուրդ ենք տալիս օգտագործել դրանք, որպեսզի ձեր խոսքն ավելի ազդեցիկ դարձնեք։

  1. Երբ հնարավոր ձեռքբերումների մասին առաջարկություն եք անում զրուցակցին, ապա խոսքը սկսեք «Մենք» բառով։ Սա խոսում է այն մասին, որ դուք վճռական եք տրամադրված, խոսում է ձեր պատասխանատվության և վստահելիության մասին։ Կարևորը չափը չանցնեք։ Ուրիշի փոխարեն որոշում կայացնել պետք չէ։
  2. «Աշխարհը փոխվել է, և հիմա պահանջվում է...». պահանջվում է այն, ինչը որ դուք առաջարկում եք։ Սա շատ հզոր փաստարկ է ։ Քանի որ ոչ ոք չի ցանկանում ետ մնալ։ Բոլորի համար կարևոր է հասնել ժամանակի ետևից և մնալ ալիքի վրա։ Ձեր առաջարկը ներկայացրեք որպես տվյալ պայմաններում ամենահավաստի։
  3. «Վերադառնալ միշտ էլ հնարավոր է» և նմանատիպ արտահայտությունները, որոնք նշանակում են, որ նպատակն արդարացնում է միջոցները։ Իսկ եթե նրան չհասնեք, ապա ոչինչ չեք կորցնի։ Առավելագույնը կվերադառնաք նախկին մակարդակին։
  4. «Միգուցե բացառություն անեք»։ Այս կերպ դուք «օրինականացնում» եք կանոնների խախտումը, սակայն հակառակ կողմն էլ միևնույն ժամանակ բարոյապես մաքուր է մնում. մեկ դեպքի պատճառով իրոք ոչինչ չի կարող պատահել։ Սակայն սրա շնորհիվ դուք կարող եք հասնել ձեր նպատակին։
  5. «Որովհետև...»։ Այս արտահայտությունը շատ հաճախ զինաթափ է անում զրուցակցին, և նա համաձայնվում է ձեզ հետ, որովհետև մեկ բան է լսել խնդրանք կամ պահանջ, և մեկ այլ բան է լսել հիմնավորում, որ դուք իրոք արժանի եք/ կարիք ունեք ինչ-որ բանի։

Օգտագործեք այս հնարքները, որպեսզի պաշտպանեք ձեր տեսակետը և համոզեք զրուցակցին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել