Armdaily.am-ը գրում է.
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են երրորդ նախագահի գրասենյակից՝ հավելելով, որ այցը բացառապես անձնական բնույթ է կրում, եւ ցանկացած այլ մեկնաբանություն անհիմն շահարկում է:
ArmDaily.am-ն Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե արդյոք Սահակյան-Սարգսյան հանդիպում նախատեսված է և ինչ օրակարգով.«Նույն իսկ տեղյակ չեմ այցելության մասին։ Դուք ճշտեք իր գրասենյակից։Մեզ մոտ նման հանդիպում նախատեսված չէ»։
Նյութի աղբյուր՝ https://armdaily.am/?p=65174&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել