Պատմական հայտնի կերպարների, ինչպիսիք են Լյուդովիկոս 15-ը, Նապոլեոն Բոնապարտը և այլք, մասին շատ բան է հայտնի, սակայն քչերն են տեղյակ, թե ինչ կանայք են կանգնած եղել նրանց մեջքի ու հաջողությունների հետևում։
Այդ կանայք իրենց անունը գրանցել են պատմության մեջ, չնայած որ, ըստ էության, վաճառել են իրենց սերը գումարի ու հարստության դեմ։ Չնայած դրան՝ հայտնի սիրուհիները իրենց ժամանակներում կիրթ կանայք, նկարչուհիներ, դերասանուհիներ էին։ Նրանց կյանքը լի էր գաղտնիքներով ու արկածներով, իսկ տղամարդիկ նրանց համար պատրաստ էին ամեն ինչի։
Հետերա
Հետերան այն փոքրաթիվ կուրտիզանուհիներից էր, ում գեղեցկությամբ հիանալ հնարավոր է մինչ օրս, քանի որ նրա դիմապատկերները կախված են շատ թանգարաններում ու պատկերասրահներում։ Հին հունական գեղեցկուհին որպես բնորդուհի է ծառայել հայտնի գեղանկարիչ Ապելեսի և քանդակագործ Պրակսիտելի համար, ով ի սկզբանե որոշել էր կերտել մերկ Աֆրոդիտեի կերպարը։
Հետերան այնքան ապահովված էր, որ ցանկանում էր վերականգնել Ալեքսանդր Մակեդոնացու կողմից քանդված Թեբեի պատը՝ իր հաշվին։ Սակայն ինչպես և այդ ժամանակների մյուս թեթևաբարո կանանց՝ Ֆրինային չէին սիրում և միայն քննադատում էին։
Մի անգամ նա անգամ կանգնել է դատարանի առջև և ապացուցել իր ճշմարտացիությունը՝ գրեթե ամբողջապես մերկանալով և իր գեղեցկությունը ցուցադրեով։ Հետերան արդարացվեց, քանի որ հույները հավատում էին, որ նման գեղեցիկ մարմին ունեցող կինը չի կարող ստել։
Վերոնիկա Ֆրանկո
Վերոնիկա Ֆրանկոն Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի վենեցիացի կանանցից մեկն էր։ Բացի նրանից, որ Վերոնիկան կուրտիզանուհի էր, նա նաև կրթ կին ու բանաստեղծուհի էր, ում աշխատանքները հրատարակվում էին անգամ կյանքի ընթացքում։ Նա հիմնադրամ էր ստեղծել, որը զբաղվում էր կուրտիզանուհիների և նրանց երեխաների օգնությամբ։ Վերնիկայի սիրեկաններից մեկը եղել է Ֆրանսիայի արքա Հենրիխ III-ը։
Վերոնիկան հաճախում էր Վենեցիայի ամենահեղինակավոր գրական խմբակներ, ընկերություն էր անում փիլիսոփաների և գրողների հետ։ Ժանտախտի տարածումից հետո նրան դատարանի առջև կանգնեցրին՝ մեղադերելով կախարդության մեջ։ Սակայն նա նիստերի ընթացքում այնքան գեղեցիկ և համոզիչ էր խոսում, որ նրան արդարացրին։
Մադամ Դյուբարի
Մադամ Դյուբարին ֆրանսիական ազնվականությանը հայտնի էր որպես Լյուդովիկոս XV արքայի պաշտոնական սիրուհի։ Նա, ում այլ կերպ անվանում էին Մարի Բեկու, Փարիզում սկբում եղել է կուրտիզանուհի և շատ ազնվականների ուշադրությանն է արժանացել։
Հենց այնտեղ էլ նրան նկատել է Ֆրանսիայի արքան։ Մարիին արագ ամուսնացրել են պալատականի հետ, որպեսզի նա հասանելիություն ունենա պալատին։ Լյոդովիկոս արքայի մահից հետո նա ուղարկվեց մենաստան, ապա՝ Փարիզում հեղափոխության ժամանակ, գիլիոտինով մահապատժի ենթարկվեց։
Սալի Սելիսբերի
Սալի Սերիսբերին վայրի և շատ հայտնի մարմնավաճառուհի էր Լոնդոնում XVIII դարում։ 14 տարեկանում նա արդեն աշխատում էր ազնվականների համար նախատեսված արտոնյալ հասարակաց տանը։ Հայտնի էր իր գեղեցկությամբ, հումորով և տաքարյունությամբ։ Օպերայի տոմսերի համար նա դանակահարել է հաարակաց տան իր հաճախորդներից մեկին, որի համար էլ ազատազրկման է ենթարկվել։ Հենց այնտեղ էլ Սալին մահացել է բարդացած սիֆիլիսից։
Նել Գվին
Նել Գվինը Անգլիայի Կառլոս II արքայի հայտնի սիրուհին էր, ով վերջինից երկու որդի է լույս աշխարհ բերել։ Երիտասարդ տարիքում Նելը թատրոնում նարինջներ էր վաճառում և սիրահարվել էր թատերական արվեստին։ Հետագայում նա դարձավ բոլորի կողմից սիրված ու գնահատված դերասանուհի՝ հատկապես կերտած կատակերգական դերերի համար։