Մեքսիկայում ընտրել են աշխարհի ամենագեղեցիկ հետույք ունեցողին, հաղորդում է Daily Mail-ը:
Miss BumBum 2019 մրցույթը կայացել է սեպտեմբերի 30-ին: Հաղթող է դարձել 29-ամյա բրազիլուհի Սյուզի Կորտեզը: Նախկինում աղջիկն արդեն հաղթել էր մրցույթում 2015-ին Բրազիլիայում:
Այս տարի մրցույթին մասնակցել են աղջիկներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Մեքսիկայից և Բրազիլիայից:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայից Ռայան Լաուրա Սուզան, իսկ երրորդ տեղը՝ բրիտանուհի Ջեսիկա Լոպեսը:
Մրցույթը հիմնադրվել է 2011-ին ձեռնարկատեր Կակաու Օլիվերովերի կողմից: Ըստ կանոնների՝ մասնակիցներին արգելվում է դիմել պլաստիկ վիրաբուժության կամ այլ «անբնական» մեթոդներ կիրառել՝ հետույքի չափը կամ տեսքը փոխելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել