Այս գեղեցկուհի իտալուհին աշխարհը նվաճեց ոչ միայն իր ոճով ու տաղանդով, այլ նաև իմաստուն մտքերով։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ Սոֆի Լորենի ամենահայտնի ու իմաստուն մտքերին, որոնք կօգնեն ճանաչել կնոջը։ 

1. Տգեղ լինելը դատավճիռ չէ։ Ավելացրե՚ք հմայք, ու աշխարհը ձեր ոտքերի տակ կլինի։ 

2. Կինն, ով վստահ է, որ գեղեցիկ է, ի վերջո, դրանում կհամոզի նաև ամբողջ աշխարհին։ 

3. Սերը ամաչկոտ դաշտային ծաղիկ է, ոչ թե կոպիտ վարդ։ Այն իրեն լավ է զգում այնտեղ, որտեղ ծնվել է։ 

4. Կինը տղամարդու ապրելու ձևն ու ոճն է։ 

5. Գեղեցկությունն արժե, որ նրա համար պայքարես։ 

6. Խելացի կնոջը տղամարդիկ նկատում են, գեղեցիկին՝ աչքերով կուլ տալիս, ու միայն հմայիչին երբեք չեն մոռանում։ 

7. Ոչինչ բոլոր առումներով չի կարող գեղեցիկ լինել։ 

8. Կինը, ով չի սիրում իր տղամարդու թերությունները, չի սիրում նաև նրան։ 

9. Ոչինչ կնոջն այնքան գեղեցիկ չի դարձնում, որքան որ հավատը, որ ինքը գեղեցիկ է։ 

10. Ես կարող եմ «ոչ» ասել աշխարհի 20 լեզուներով։ Կնոջ համար սա իդեալական կարողություն է։ 

11. Պարզությունն էլեգանտության գրավականն է։ 

12. Մայրը պետք է երկու անգամ մտածի. մեկը՝ իր, մյուսը՝ երեխայի համար։ 

13. Հագուստը էությունդ թաքցնելու ամենապարզ մեթոդն է։ 

14. Տղամարդու երևակայությունը կնոջ ամենաուժեղ զենքն է։ 

15. Բնավորությունը գեղեցկության ամենակարևոր բաղադրիչն է։ 

16. Դժվար է դառնալ անկրկնելի, եթե դուք ծույլ եք։ 

17. Ոչ մի սիրած էակ չի կարող լցնել ձեր դատարկությունն ամբողջությամբ։ Այստեղ է, որ օգնության են գալիս ընկերները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել