168.am-ը գրում է․

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։

Գրիգորյանը Առողջապահության նախարարից պահանջում է զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքել և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար:

Հիշեցնենք, որ նախարար Թորոսյանն իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ, անդրադառնալով պատվաստումների վերաբերյալ քննադատություններին, նշել էր.

«Այսինքն՝ այնքան ցածր են ընկել, այնքան ստոր են, որ կպնում են կյանքեր փրկող ծրագրին, այլ ոչ թե անձամբ ինձ, քանի որ, կարծես թե անձամբ ինձ կպնելու գործողություններն այդքան էլ արդյունքավետ չեղան»։

Գևորգ Գրիգորյանն էլ նախարարի այս խոսքերը համարել է իր քննադատության պատասխան և դիմել դատարան։

Գորրծը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Մնացականյանին։

Առաջին անգամ դատարանը գործը ետ է վերադարձրել՝ հայցադիմումի թերություններն ուղղելու համար, որից հետո Գևորգ Գրիգորյանը սեպտեմբերի 26-ին դատարան է ներկայացրել հայցադիմումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել