ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իրավական դաշտում քննարկում է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած փաստաթուղթը և դեռ վերջնական դիրքորոշում չունի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Ես հիմա չեմ ուզում ոչ մի գործընթաց խրախուսել, տարակարծության հիմքեր տալ, դրա համար, երբ որ մեր իրավաբանները կտան եզրակացությունը, խմբակցությունում կլինի քննարկում, և մինչև նիստում քննարկումը մեր դիրքորոշումը պարզ կդառնա»,-ասաց Աբովյանն ու վստահեցրեց՝ փաստաթուղթն ուսումնասիրում են իրավական և իրավաբանական համապատասխանության տեսանկյունից:

Աբովյանի վստահեցմամբ՝ իրենց գնահատականը ևս լինելու է իրավական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել