Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին չի բացառել, որ վետերաններ Ռոնալդինյոն և Կական կմասնակցեն աշխարհի 2014 թվականի առաջնությանը: Նշենք, որ նշված ֆուտբոլիստները չեն հրավիրվել ազգային հավաքական` Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը մասնակցելու համար:

«Մենք կհետևենք բրազիլացի բոլոր ֆուտբոլիստների խաղին, որպեսզի կարողանանք ընտրել լավագույններին Մունդիալում մասնակցելու համար: Ազգային թիմի դռները բաց են բոլորի համար: Չեմ բացառում, որ Ռոնալդինյոն և Կական կընդգրկվեն հավաքականի կազմում:

Ես արդեն հիանալի թիմ ունեմ, սակայն չի կարելի ասել, որ ներկայիս ֆուտբոլիստները երաշխավորել են իրենց տեղը` Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցելու համար: Դեռևս վերլուծություններ կանեմ»,- Marca-ն մեջբերում է Սկոլարիի խոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել