Israel Hayom-ի և New Wave Research-ի համատեղ իրականացված հարցումը ցույց է տվել, որ իսրայելցիների մեծ մասը աջակցում է պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունների վերականգնմանը, սակայն այնքան էլ չեն հավատում, որ դիվանագիտական գործընթացը կարող է հանգեցնել խաղաղ համաձայնության:

Հարցման մասնակիցների 57 տոկոսը կողմ է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ կողմերին խաղաղ բանակցությունների սեղան վերադարձնելու նախաձեռնությանը, 28.6 տոկոսը դեմ է այդ բանակցություններին:

35.5 տոկոսը վստահ է, որ Իսրայելը երբեք չպետք է նահանջի Երուսաղեմը կիսելու հարցում, իսկ 30.3 տոկոսը դեմ է պաղեստինցիների վերադարձին:

17.6 տոկոսը հայտարարել է, որ Իսրայելը պետք է զերծ մնա բոլոր տարածքները հանձնելուց:

Արդյունքում, հարցման մասնակիցների 55.4 տոկոսը կարծում է, որ խաղաղ բանակցությունները հնարավոր չեն, իսկ 30.9 տոկոսը հավատում է դրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել