«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախարարը կարող է անփորձ լինել, կարող է մեծամիտ լինել, կարող է անհաջող լինել։ Դա այդքան սարսափելի չէ։ Բայց տղամարդը ղզիկ լինել չի կարող։ Այ սա արդեն տղամարդու իսկական ողբերգություն է։ Արփինե Հովհաննիսյան, ես քո ֆանատն եմ»:
«ՉԻ». Երբ Արմեն Աշոտյանը կրթության նախարար էր, այդպես էլ ոչ ոք չհասկացավ. նա փորձառո՞ւ էր, թե՞ անփորձ: Բայց որ դա սարսափելի էր, այդ մեկը՝ անխոս:
Աշոտյանի օրոք կրթության համակարգը այն աստիճանի էր այլասերվել, որ նույնիսկ իր երեխաներին չէր վստահում հայկական միջնակարգ դպրոցը: Որովհետև գիտեր, որ իր ղեկավարությամբ դպրոցները դարձել են դրամաշորթության, աշակերտների ծնողներին կլպելու միջավայր, որ նրա օրոք ուսուցիչների հիմնական զբաղմունքը ոչ թե երեխաներին կրթելն էր, այլ թանկագին Սերժ Ազատիչի և ՀՀԿ-ի համար ընտրություններում ձայներ բերելն ու ձայներ կեղծելը:
Ինչ վերաբերում է նրան, որ տղամարդը չպետք է ղզիկ լինի, այստեղ լիովին համաձայն ենք Աշոտյանի հետ: 20 տարի շարունակ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին քծնելը, շողոքորթելը, ամեն աստծո օր փառաբանելը այնքան էլ տղամարդուն հարիր չէր:
Իսկ Արմեն Աշոտյանն ու նրա պես բազմաթիվ երիտկարիերիստներն այդ գործում պրոֆի էին: Դա տղամարդու համար իսկական ողբերգություն էր: Հիմա էլ է այդ գործի վրա. երեկ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ֆանատն էր, այսօր՝ Արփինե Հովհաննիսյանի, վաղն էլ շատ հնարավոր է՝ Գառնիկ Իսագուլյանի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: