1826-1828թթ․ ռուս-պարսկական երկրորդ պատերազմում 1827 թվականի հոկտեմբերի 1-ին Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակը գրավեց Երևանի բերդը:
Իսկ 1828 թվականի փետրվարի 10-ին, ընդառաջելով պարսիկների հաշտության խնդրանքներին, Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվեց պայմանագիր, համաձայն որի՝ Երևանի և Նախիջևանի խանությունները և Օրդուբադի օկրուգը միացան Ռուսական կայսրությանը։
Այ հենց այս պատմական ելակետային կետից սկսեց փոխվել հայ ժողովրդի պատմության բացասական ընթացքը: Հայաստանը, գտնվելով Ռուսական կայսրության կազմում, դարձավ քրիստոնյա Ռուսաստանի հովանու տակ գտնվող շրջան, ստեղծվեց հայկական մարզ, ապա` Երևանի նահանգը: Ռուսաստանի նախաձեռնությամբ իրականացավ հայերի մասսայական ներգաղթ, և վերականգնվեց երբեմնի կորուսյալ հայկական արդարությունը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2502882503332325&set=a.1432571043696815&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել