ԿԳՄՍ նախարար Arayik Harutyunyanը քիչ առաջ «Ազատություն» ռ/կ-ի եթերում, չպատասխանելով ԵՊՀ-ում գրաքննության վերաբերյալ հարցին, ըստ էության, հաստատեց, որ տեղյակ է ու ոչինչ չի էլ պատրաստվում անել: Նախարարը թեման շեղեց՝ իմ անձին գնահատականներ տալով, իբրև թե ես «նախկին ռեժիմի» ներկայացուցիչ եմ:

Ուզում եմ հիշեցնել, որ իր անմիջական հրահանգով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել մի մարդ, որը ՀՀԿ ցուցակով առաջադրվել է 2017 թվականին, եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, իսկ նախարարի ընկերը՝ ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, մասնակցել է ՀՀԿ մի քանի քարոզարշավների որպես «տասովշիկ»: Այս ամենը ես կարող եմ փաստերով ապացուցել: Ես պահանջում եմ, որ Արայիկ Հարությունյանը գոնե մի փաստ հրապարակի, թե ինչով եմ ես նախկին ռեժիմի ներկայացուցիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել