Պարզվում է՝ քանդել-սարքելու մոլուցքը հասել է նաև ԵՊՀ. այնտեղի սորոսական ռեկտորը, ըստ տեղեկությունների, որոշել է կրկին նորոգել համալսարանի զուգարանները՝ այդ նպատակով հատկացնելով մոտ 400000 դոլար, և սա՝ այն դեպքում, երբ նորոգվելիք սանհանգույցներն ընդամենը մի քանի տարի առաջ են նորոգվել՝ ցայսօր էլ չկորցնելով իրենց պատշաճ տեսքը:
Սորոսական Հովհաննիսյան Հովհաննեսը, փաստորեն, որոշել է կրկնել քաղաքապետարանի ձեռագիրը՝ վերանորոգման կամ կառուցապատման միջոցով հաջողությամբ փողեր գրպանելու: Քաղաքապետարանն է, չէ՞, սովոր ամեն տարի վերանորոգել մեկ տարի առաջ կառուցածն ու դրա տակ փողեր գրպանել՝ աշխատանքներն անորակ կատարելու գնով:
Եթե այս մի անգամը Հովհաննեսին հաջողվի փողերն այսպես գրպանել, ապա, անկասկած, խիստ մեծ է հավանականությունը, որ զուգարաններ նորոգելը նրա օրոք կդառնա բարի ավանդույթ ԵՊՀ-ում, ու փոխարենը դասախոսների աշխատավարձերը բարձրացնելու կամ բուհի կենսական կարիքները հոգալու, Հովոն հարյուրավոր միլիոններ կգրպանի ուսանողների՝ ուսման վարձերից գոյացող՝ հետ չմնալով իր ՔՊ-ական ավագ ընկերներից. բա հո մուֆթա տեղը սորոսական չի՞ դարձել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել