Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են:

 «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։

Նախնական վարկածով հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ  պայթյունի հետևանքով կան տուժածներ։

Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել