«Սա ճակատագրական է լինելու, սրա վերջը արյունահեղություն է լինելու»,- Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ հանդիպմանը քննարկվում էր Նորաշենի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման օրինականության հարցը: Նախորդ շաբաթ Նորաշենի ղեկավարը գտնվելով արձակուրդում, համայնքապետարանի պահակից տեղեկացել է, որ իր լիազորությունները դադարեցված են: Նա այդ որոշումն ապօրինի է համարում, քանի որ ավագանու նիստ որպես այդպիսին չի կայացել:

«Դուք մի սպառնացեք: Խնդրում եմ արձանագրեք, որ համայնքի նախկին ղեկավարը սպառնում է, որ արյունահեղություն է լինելու»,-նշեց մարզպետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել