Արդեն երեք տարի անընդմեջ Segafredo Zanetti ընկերությունը կազմակերպում է հեծանվային տոն բոլոր հեծանիվի սիրահարների համար:

Այս տարի ևս բացթողում չեղավ: Երեկ՝ սեպտեմբերի 28-ին Երևանյան փողոցներում իսկական տոն էր, Segafredo Trek Yerevan 2019 հեծանվաերթի մասնակիցները Առավոտյան 10-ից սկսված Աբովյան փողոցում գտնվող Segafredo սրճարանի մոտ իրենց հեծանիվներով սպասում էին միջոցառման մեկնարկին: Կար համեղ սուրճի հյուրասիրություն հյուրերի համար Segafredo-ից, ոգևորող երաժշտություն և իհարկե բարձր տրամադրություն, իսկ գլխավոր հովանավորն էր՝ Evocabank-ը:



Մինչև հեծանվաերթի մեկնարկը, բոլոր մասնակիցները նախավարժանք արեցին հատուկ հրավիրված՝ Reebok Sports Club-ի մարզիկների հետ միասին:

Բացումն ազդարարեցին Yerevan Drums-ի աղջիկները և միասին ուղղորդվեցին դեպի Ազնավուրի հրապարակ: Հեծանվաերթն իհարկե այսքանով չավարտվեց, բոլոր մասնակիցներին սպասվում էր խաղարկություն և հնարավորություն լինել հաջողակներից, ովքեր կստանան արժեքավոր նվերներ:




Խաղարկվեցին բազում նվերներ` Trek հեծանիվ  MyBike-ից, Reebok Sports Club-ից մեկ տարվա անդամակցություն, հատուկ փաթեթ Evocabank-ից, Իսկ ամենագլխավոր մրցանակը դա Air France-ի կողմից խաղարկվող ուղևորությունն էր դեպի հեքիաթային Փարիզ , որը նախատեսված է երկու հոգու համար: Չնայած փոքր ինչ անձրևոտ եղանակի, բոլորը շատ ուրախ էին և ոգևորված: Նշենք, որ հաջողակները ընտրվում էին պատահականության սկզբունքով:


Նաև տոնին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել և իրենց ողջույնի խոսքով հանդես եկան հատուկ հյուրերը ՝ Trek Segafredo հեծանվային ակումբի մարզիկ ՝ Մարկել Իրիզարը, Trek Segafredo հեծանվային ակումբի հովանավորչական բաժնի ղեկավար Բրունո Սավոնան և Segafredo Zanetti ընկերության գործադիր տնօրեն Հան Հյուբերթը:

Հեծանվային տոնը լավ երաժշտությամբ էր ապահովել Dj Vakcina-ն, իսկ հաղորդավարը՝ Նարեկ Քթոյանն էր:

Տոնի ավարտին Segafredo Zanetti սրճարանների ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Մելանյա Բաբայանը իր շնորհակալական խոսքը ուղղեց միջոցառման բոլոր հովանավորներին և իհարկե մասնակիցներին:

Միջոցառուման դրամական եկամուտը տրամադրվելու է մանկատան երեխաների համար հեծանիվներ գնելուն:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել