Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը պետք է փորձի երկխոսության հանգել Ռուսաստանի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նյու Յորքում ՄԱԿ-ի 74-րդ ԳԱ շրջանակում Վրաստանի նախագահի ելույթը։

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ Վրաստանը չպետք է «պարփակվի իր մեջ»։

«Իմ ելույթի տեքստում ես հստակ ասացի, որ Ուկրաինայի համար, որն ունի այդպիսի հակամարտություններ և բռնազավթված տարածքների հարց, երկու ուղի կա՝ պատերազմ, այսինքն՝ ռազմական ճանապարհ, որից մենք հրաժարվեցինք և երկխոսություն ու դիվանագիտություն»,-ասել է Զուրաբիշվիլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել