Սորոսի ճտերին աշնանն են հաշվում....
—————————————————
Մեր պետության հիմքերն այսօր ամենաանկայուն վիճակում են գտնվում, ինչպիսին չեն եղել անգամ դավաճան ԼՏՊ-ի տարիներին։ Եվ այդ անկայունության հիմքում 2 անուն է ընկած` Նիկոլ ու Սորոս։ Երկար կարող եմ գրել այս երկու չարիքների, պետությանը նրանց հասցրած վնասների ու բազմավեկտոր թիրախավորված հանցավորությունների մասին, բայց ուզում եմ սահմանափակվել միայն դատական համակարգում սրանց սարքած քաոսի մասին։

Փաշինյանի թողտվությամբ ու Սորոսի կամոք այսօր արդարադատության համակարգը բոլորովին մերկ է ու ջախջախված՝ շնորհիվ սորոսական նախարարի (Ռուստամ Բադասյան / Rustam Badasyan), ով իր այսօրվա հերթական գրառմամբ ապացուցեց, որ ինքը շարքային ծախու խամաճիկ է, ինչ շպրտեն իր դիմաց, դա էլ կասի։ Ինչ տեքստ էլ դնեն իր դիմաց, դա էլ կվնգստա, ինչպես սիրում է արտահայտվել իր տերերից Նիկոլը։

Սույն երիտասարդը դատապարտում է Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպը, որն իրականում ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ օրինական էր, կոռեկտության սահմաններում, ավելին՝ ոչ մի ավելորդություն չկար Նարեկ Մութաֆյանի քայլերի մեջ։

Այ, իսկ այն ժամանակ, երբ Ռուստամիկի շեֆերը հրաման էին տալիս շրջափակելու դատարանների դռները, հետապնդելու դատավորներին, նրանց հանդեպ բռնություն կիրառելու, լուսամուտներից ցած գցելու, հայհոյելու, սպառնալու, դա իր համար նորմալ էր, դատապարտելի չէր, հանցակազմ չկար, նա ԼՈՒՌ էր, ինչպես ժայռերը։

Ու հիմա ի՞նչ է ստացվում, ինչպե՞ս կարող է որևէ մեկը պնդել, թե մենք ունենք արդարադատություն։ Թքել եմ այսպիսի անարժեք «արդարադատության» վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել