ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում իշխանական ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը վերջին անգամ կմասնակցի երկուշաբթի Ստրասբուրգում մեկնարկող նստաշրջանին։ Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտեմբերի 1-ին է գրել, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին պատգամավորով փոխարինելու հարցը։

Մեր տեղեկություններով՝ Իգիթյանի դիրքերը պատվիրակությունում երերացին, երբ պատգամավորը հունիսի 24-ին Վեհաժողովում չմասնակցեց Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման քվեարկությանը, եւ լուրեր տարածվեցին, թե նա ուկրաինացի պատգամավորների հետ է քվեարկությանը չմասնակցելու պայմանավորվածություն ունեցել։

Խնդիրն այդ օրերին ռուսական կողմի հետ կարծես հնարավոր եղավ հարթել, բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին օրերին ՌԴ կողմը հստակ պահանջել է՝ Իգիթյանը պիտի հեռանա։ Պարզաբանել են՝ նրա անկանխատեսելիության պատճառով չեն կարող վստահ լինել, թե հետագայում այդպիսի այլ իրավիճակներում նա ինչ դիրքորոշու կունենա։ Եւ բավականին երկարատեւ քննարկումներից հետո, մեր տեղեկություններով, իշխող թիմում որոշել են Իգիթյանին փոխարինող գտնել, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռեւս փնտրտուքների մեջ են։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել