«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մշտադիտարկել է «Ազատություն» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարը 03.05.2018թ.-ից մինչև 27.09.2019 թ.։ Այս ժամանակահատվածում ներկայացվել է 70 հաղորդում։ «Ֆեյսբուքյան ասուլիս»-ին առավելապես հյուրընկալվել են իշխանության ներկայացուցիչները (83.2 տոկոս)։ Երկրորդ քաղաքական ուժը, որն ամենաշատն է հյուրընկալվել հաղորդաշարին, իշխանության հետ կապվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն են (7 տոկոս)։ Չեզոք և այլ քաղաքական ուժի ներկայացուցիչների մասնակցությունը կազմում է 10 տոկոս։
Վերը նշված պատկերը վկայում է, որ «Ազատություն» ռ/կ-ի տվյալ հաղորդաշարը օբյեկտիվ լինել չի կարող, ակնհայտ է իշխող ուժի ներկայացուցիչներին առավելություն տալու փաստը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում «Ազատություն» ռ/կ-ին և այն բոլոր անձանց և կառույցներին, որոնք լծակներ ունեն լրատվամիջոցի վրա, պահպանել լրագրողական չափանիշներն ու էթիկան։