«Երևանի հիմնադրման օրվան նվիրված «Էրեբունի-Երևան» տոնախմբություններն ամեն տարի հոկտեմբերի սկզբին անցկացվում էին մեծ շուքով։ Որպես կանոն, նախապես ազդարարվում էր այդ մասին, տեղեկանում էինք, թե մոտավորապես ինչպես պետք է նշենք մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրը, հյուրեր էին հրավիրվում, քաղաքը պատրաստվում էր ու սպասում տոնական այդ եռուզեռին։

Այս տարի, սակայն, հոկտեմբերը մոտենում է, բայց տոնական նախատրամադրվածություն չի նկատվում։ Հասկանալի չէ, թե երբ է նշվելու «Էրեբունի-Երևանը», առհասարակ նշվելու է, թե ոչ այդ տոնը, ինչ միջոցառումներ են լինելու։ Ընդ որում, շատերն են մեզ հարցնում այդ մասին։ Գուցե ազդարարվել է, բայց ինչպե՞ս, եթե հանրությունը չգիտի։

Հաշվի առնելով «թավշյա» իշխանությունների անհանդուրժողականությունը նախկինից մնացած ամեն ինչի նկատմամբ, բարի ավանդույթների նկատմամբ տոտալ մերժողականությունը, չի բացառվում, որ «Էրեբունի-Երևան» տոնախմբությունը, որպես հին Հայաստանի մնացուկ, հանվի օրակարգից։ Կարևորը նոր Հայաստանի Քաղաքացու օրն է՝ իր խորոված փարթիներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել