«ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանն ասել է. «Լարսը բաց է, ուղղակի մեծ հերթեր են, շատ դանդաղ են շարժվում: Ինչ-որ մեքենաների բեռների ծանրաբեռնվածությունն են նայում, ստուգում: Նախկինում էլ էին նայում, բայց այդքան շատ չէին մանրանում»:
Քաղաքական, թե տնտեսական է հարցը, արտահանողներին քիչ է հետաքրքրում. մթերքը, միրգը փչացավ փակուղու առաջ կկանգնեն: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է նաև, որ շինարարությունում կիրառվող, ՌԴ-ից ներկրվող փայտն էլ 20 հազ. դրամով թանկացել է: Դրանք տեղափոխող բեռնատարներն էլ Վերին Լարսի անցակետում կանգնած են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել