Սիրելի հայրենակիցներ, սորոսականներն այսօր հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց գործունեությունը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ: Սուտը, կեղծիքը, բռնությունը նրանց սիրելի գործիքակազմն են, որի միջոցով նրանք տարիներ շարունակ անվստահություն և ատելություն են սերմանել հասարակության մեջ:

Այսօր Սորոսի վարձկաններն արդեն խուճապահար են և հայտնվել են ծիծաղելի իրավիճակում. նրանք ստիպված են դիմել այն նույն ոստիկաններին, որոնց երկար տարիներ Սորոսից ստացած փողերով վարկաբեկում էին ու անվանարկում՝ նպատակ ունենալով թուլացնել իրավապահ համակարգը:

Տեղեկացնենք, որ Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանն այսօր միտումնավոր կանգնել է «ՎԵՏՕ» շարժման դիրքապահ աղջիկներից մեկի ոտքին, իսկ գրասենյակի աշխատակիցներից մեկն օրվա ավարտին հարվածել է նրան:

Ակնհայտ է, որ սորոսականները «ՎԵՏՕ»-ի խաղաղ ակցիան խաթարելու նպատակով սկսել են ֆիզիկական ճնշումներ գործադրել մեր հերթապահների նկատմամբ:

«ՎԵՏՕ»-ն հայտարարում է, որ սադրանքներն ու ճնշումները չեն կարող մեզ կանգնեցնել: Մենք հաստատակամ ենք, ինչպես երբեք: Մեր դիրքապահները շարունակելու են բացառապես օրենքի շրջանակներում իրականացնել հերթապահություն Սորոսի գրասենյակի դիմաց՝ բացահայտելով և հանրությանը ցույց տալով նրանց, ովքեր Սորոսի դոլարների դիմաց վաճառում են իրենց հայրենիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել