Բեյոնսեն հարսանիքների կազմակերպիչ Վենդի Մորալեսին դատի է տվել այն բանի պատճառով, որ նա ընկերությունն անվանել է իր դստեր՝ Բլյու Այվի Քարթերի անունով, այժմ երգչուհին ցանկանում է արտոնագրել իր զավակի անունը: Այդ մասին տեղեկացնում է The Blast-ը:
Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ Բեյոնսեն ցանկանում է, որպեսզի դստեր անունը «ապրանքանիշ» դառնա: Արտիստուհին դա բացատրում է նրանով, որ աղջիկը «մշակութային կուռք» է և «մանկական նորաձևության աստղ»՝ լինելով աշխարհի երկու ամենահայտնի կատարողների դուստրը: Նա նկատի է ունեցել իրեն և ամուսնուն՝ ռեփեր Jay-Z-ին (Շոն Քորի Քարթեր):
Բեյոնսեն Վենդի Մորալեսին նաև մեղադրել է այն բանում, որ նա իր դստեր անունը հատուկ է օգտագործել վաճառքները բարելավելու և բիզնեսն ընդարձակելու համար: Կազմակերպիչն իր հերթին պնդում է, որ այս անվանումով ապրանքանիշի սեփականատերն է ամբողջ երեք տարի` նախքան Բլյու Այվի Քարթերի ծնվելը, որը լույս աշխարհ է եկել 2012 թվականի հունվարին։