Armdaily.am-ը գրում է.
Պարզվում է՝ կառավարության աշխատակազմում ոչ միայն թերի են պատասխանում լրատվամիջոցների հարցումներին, այլև թերանում են նաեւ իրենց այլ գործառույթներում։
Մեկ օրվա ընթացքում կառավարության աշխատակիցների անփութության հետեւանքով երեք վրիպակ և թերացում է արձանագրվել։
Երեկ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել էր, որ կառավարության հանցավոր անփութության պատճառով համացանցում է հայտնվել ԵԱՏՄ «Գաղտնի» դրոշմագրով փաստաթուղթ, որը ոչ թե հաքերային հարձակման կամ փաստաթղթի գողության, այլ կառավարության գործունեության փնթիության, միգուցե նաև ԵԱՏՄ-ի գործունեության ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ուղիղ սաբոտաժի հետևանք է:
Այսօր Էլ կառավարության նիստի օրակարգի վերնագրերի մի մասը լատինատառ էր։ Դա խոսում է այն մասին, որ ոչ ոք չի հետևում օրակարգին կամ էլ կոպիտ ասած «թքած» ունեն դրա վրա։
Կառավարության կայքում տեղադրված մեկ այլ անփութություն ևս. Հաղորդագրություն է տարածվել, թե սեպտեմբերի 25-ին՝ երեքշաբթի, Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպած ընդունելությանը։ Այնինչ՝ սեպտեմբերի 25-ը չորեքշաբթի էր։
Մի պահ պատկերացնենք, որ այս ամենն արվեր նախկինների ժամանակ, երբ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր կամ թերթի խմբագիր...