Կանադայի Մաքգիլի համալսարանի գիտնականները պարզել են, որ թեյի պլաստիկից փաթեթներն ըստ Ցելսիուսի մինչև 95 աստիճան ջերմաստիճանի պայմաններում մեկ բաժակում միլիարդավոր պլաստիկ մասնիկներ են արտազատում, հաղորդել է Science Alert-ը:

Հետազոտողները չորս ապրանքանիշերի թեյի փաթեթներից հանել են պարունակությունը և մանրակրկիտ լվացել՝ կանխելու համար ջրի աղտոտումը հենց թեյի միջոցով: Փաթեթներն ընկղմել են 10 միլիլիտր ծավալով տաքացրած ջրի մեջ: Դրանից հետո ջուրը լցրել են առանձին ապակե տարայի մեջ և վերլուծել Ֆուրյե-սպեկտրոսկոպի օգնությամբ:

Image result for Названа неожиданная опасность чая

Պարզվել է, որ տաք ջրի ազդեցության տակ փաթեթները քայքայվել են՝ արտազատելով 11.6 միլիարդ միկրոմասնիկներ (1-150 միկրոմետր չափերով) և 3.1 միլիարդ նանոմասնիկներ (100-1000 նանոմետր):

Մասնագետները նաև Daphnia magna ջրային մակաբույծ միջատին տեղադրել են ջրի 50-, 5- և 0.5 տոկոսանոց լուծույթներում, որոնց մեջ ընկղմվել էին փաթեթները: Պլաստիկի մասնիկներ են հայտնաբերվել նաև մակաբույծներում: Այնուամենայնիվ, դեռ անհայտ է, թե ինչ հնարավոր վնաս կարող են դրանք հասցնել մարդու օրգանիզմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել