Թեյի ոչ ճիշտ պատրաստման դեպքում այն կարող է վերածվել վտանգավոր թույնի: Այդ մասին գրում է Focus պարբերականը՝ հղում անելով գերմանական Ռիսկերի գնահատման դաշնային ինստիտուտին (BfR):

Ըստ մասնագետների, քանի որ թեյը բնական արտադրանք է, այն կարող է պարունակել մանրէներ, խմորիչներ, բորբոս կամ պաթոգեններ, ինչպիսիք են սալմոնելան: Հետևաբար ըմպելիքը պատրաստելիս արժե ճշգրիտ հետևել արտադրողի ցուցումներին և թեյի տերևների վրա եռացրած ջուր լցնել և այդպես թողնել հինգ րոպե:

Միևնույն ժամանակ, մասնագետները խորհուրդ չեն տալիս մի քանի ժամ առաջ պատրաստված թեյ խմել. դա նույնպես կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար:

2019 թ.-ի հոկտեմբերին Չինաստանից մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են, որ կանաչ թեյը կարող է օգտագործվել բջջային թերապիայի համար, որի ընթացքում հատուկ նյութը ակտիվացնում է օրգանիզմ ներմուծված ցողունային բջիջների խումբը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել