Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել, որոնք ուժի մեջ կմտնեն հրապարակման օրվանից հաջորդող 10-րդ օրը:

Մի շարք դրական փոփոխություններից առանձնացնենք ամենակարևորը՝

  • Վերացվում է ՀՀ-ում արդեն իսկ գրանցված/հաշվառված տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացում ՀՔԲ ներկայացնելու պարտադիր պահանջը,
  • Ֆիզիկական անձի տրանսպորտային միջոցի հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պարագայում: Ինչպես նաև կարգավորվում են օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները:
  • Հանել սեփականության սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ստուգման գործառույթը, քանի որ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային բազայում պահպանվում են սեփականատերերի վերաբերյալ տվյալները:
  • Առավել ամբողջական և մանրամասն նկարագրել տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություների կատարման մերժման հիմքերի բովանդակությունը:

Նախագծով կատարվող մյուս փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն կարգավորելու տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման հետ կապված առանձին իրավահարաբերություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել