Հայտնի սրտակեր Ալ Պաչինոն, ում «Կնքահայրը» ֆիլմում խաղացած դերը մինչ օրս հիացնում է աշխարհին, ուղղակի չէր կարող զերծ մնալ իմաստուն մտքերի հոսքից ու չկիսվել դրանցով իր բազմահազարանոց երկրպագուների բանակի հետ։ Մենք ներկայացնում ենք նրա 15 ամենահայտնի մտքերը, որոնք յուրաքանչյուրին յուրօրինակ կյանքի դաս կարող են տալ։ 

1. Եթե հանկարծ ես պետք գամ որևէ մեկին, ապա ես այն նույն տեղում եմ, որտեղ որ գտնվում էի, երբ ոչ ոքի պետք չէի։ 

2. Սիրելի մարդու խոսքը կարող է ավելի լավ բուժել, քան ցանկացած բժիշկ, ու ավելի շուտ սպանել, քան ցանկացած մարդասպան։ 

3. Ինչի՞ս են պետք ուրիշները։ Ես չեմ ուզում դառնալ վագոն, որտեղ ամեն մեկը կարող է ներս մտնել ու դուրս գալ։ Ինձ պետք է ընդամենը մեկ ուղևոր, ում հետ ես ճանապարհ կանցնեմ։ 

4. Կյանքի առաջին կանոնը չհանձնվելն է, իսկ երկրորդը միշտ առաջին կանոնի մասին հիշելն է։ 

5. Երբ մեկը սկսում է հետաքրքրվել քեզնով, քեզնով սկսում են հետաքրքրվել ևս 5-ը։ Սա հիշել է պետք։ Հետո այդ առաջինին սկսում է հետաքրքրել, թե ինչ են այն 5-ը գտնել քո մեջ, և նա վերադառնում է քեզ մոտ։ 

6. Շատերը չեն հասկանում, թե ես ինչու եմ դադարել շփվել իրենց հետ, մինչդեռ ես չեմ հասկանում, թե ոնց եմ, առհասարակ, ժամանակին սկսել նրանց հետ շփվել։ 

7. Ինձ պետք չէ գեղեցիկ կին․ իմ փողերով ես կարող եմ կնոջս նվիրել ինչ արտաքին, որ ցանկանամ։ Ինձ պետք չէ հարուստ կին․ ես առանց այդ էլ շատ փող ունեմ։ Ինձ պետք չէ քնքուշ կին․ բոլոր կանայք էլ իմ փողերի համար միշտ քնքուշ են ինձ հետ։ Ինձ պետք է հավատարիմ ու պարկեշտ կին, քանի որ հավատարմությունն ու պարկեշտությունը ոչ մի փողով հնարավոր չէ գնել։ 

8. Գործն ավելի կարևոր է, քան խոսքերը։ Մարդը կարող է 2 ժամ գոռալ քեզ վրա ու օգնել և կարող է 2 տարի քնքուշ խոսքեր ասել ու դավաճանել։ 

9. Պե՞տք է ներել թշնամուդ։ Աստված կների, քո խնդիրը նրանց հանդիպումն արագ կազմակերպելն է։

10. Եթե իմ բացակայությունը քո կյանքում ոչինչ չի փոխում, ապա իմ ներկայությունը քո կյանքում լրիվ անիմաստ է դառնում։ 

11. Մեկ ադամանդն ավելին արժե, քան հազարավոր չկողմնորոշված թանկարժեք քարերը։ 

12. Դու ծնվել ես որպես օրիգինալ, ուրեմն՝ մի՛ մեռիր որպես հերթական պատենտ։ 

13. Ես չեմ ծախսում ժամանակ այն մարդկանց վրա, ովքեր ատում են ինձ, քանի որ ես խիստ զբաղված եմ այն մարդկանցով, ովքեր ինձ սիրում են։ 

14. Տղամարդու ամենակարևոր հատկանիշը պետք է լինի սեփական խոստումները կատարելը։ 

15. Հեշտ է խաբել աչքերին, բայց չափազանց դժվար է խաբել սրտին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել