Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը «Խորհուրդ» (The Council) ֆիլմում կխաղա քրեական հեղինակություն և նարկոբարոն Նիկի Բարնսի դերը, հայտնում է Variety-ն:
Թրիլերը նվիրված է 7 աֆրոամերիկացի տղամարդուց բաղկացած հանցագործ սինդիկատին, որը վերահսկում էր Հառլեմը 1970-ականներին և 80-ականների սկզբին՝ նպատակ ունենալով ստեղծել ինքնաբավ և ինքնակառավարվող աֆրոամերիկյան, թմրանյութերի վաճառքից ֆինանսավորվող քաղաք-պետություն:
Իրական Բարնսը, մինչև 1978 թ.-ին ձերբակալվելը, համագործակցել է իտալա-ամերիկյան մաֆիայի հետ թմրանյութերի միջազգային տարածման գործով:
Նա ցմահ ազատազրկման է դատապարտվել և դարձել է դաշնային տեղեկատու՝ վկաների պաշտպանության ծրագրի շրջանակում: Բարնսը մահացել է 2012 թ.-ին:
Ֆիլմի պրոդյուսերն ու սցենարի հեղինակը Փիթեր Լանդեսմանն է: Նա Սմիթի հետ ավելի վաղ աշխատել է «Պաշտպանը» ֆիլմում: