Գիտե՞ք, թե որոնք են երկրագնդի ամենավտանգավոր վայրերը, որտեղ ավելի լավ է երբեք չհայտնվել։
Փոքրիկ շրջագայություն կատարենք այդ վայրերով։
Քաղաք, որը դարձել է բոլորին հայտնի ֆիլմի և նույնանուն խաղի՝ «Սայլենթ Հիլի» նախատիպը
Սենթրեյլիայի (Փենսիլվանիա) տարածքում 1962 թվականին սկսվեցին ստորգետնյա հրդեհներ, ինչի պատճառով քաղաքն ամբողջությամբ էվակուացվեց։ Քաղաքի մի շարք վայրերում երկնակեղևը ճեղքվեց, և որոշ շինություններ անցան գետնի տակ։
Քաղաքն ամբողջությամբ բաց է այցելուների համար, սակայն ամենուր զգուշացումներով ցուցանակներ են տեղադրված, որտեղ նշված է, որ քաղաքում գտնվելը վտանգավոր է կյանքի համար։ Գիտնականների տվյալների համաձայն՝ ստորգետնյա հրդեհները շարունակվելու են ևս 250 տարի։
Եվս մեկ քաղաք-ուրվական, որը վտանգավոր է զբոսաշրջիկների համար
Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո քաղաքն ամբողջովին դատարկվեց։ Նրա տարածքում ճառագայթման աստիճանը վտանգավոր է կյանքի համար, և միայնակ զբոսաշրջիկների համար նրա մուտքը փակ է։ Փոխարենը այնտեղ հնարավոր է հայտնվել կազմակերպված զբոսաշրջային խմբերի հետ։
Թեև ոչ այդքան վտանգավոր (եթե այնտեղ չգնաք), սակայն, միանշանակ, սարսափազդու վայր Թուրքմենիայում
Այն այրվող գազային խառնարան է։ Սովետական ժամանակաշրջանում անապատում գործում էին գազի մի քանի հանքավայրեր։ Նոր հանքավայր կառուցելու ժամանակ հողն անսպասելիորեն փլուզվել է, և սկսվել գազի մեծ արտահոսք։
Որոշում է կայացվել այրել գազը, որպեսզի այն չվնասի մոտակա բնակավայրերը։ Ըստ նախնական հաշվարկների՝ մի քանի օրվա ընթացքում այդ գազն ամբողջությամբ պետք է այրվեր, սակայն մինչ օրս խառնարանը շարունակում է այրվել և գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը։