Այսօր որպես «Բարև Երևան» խմբակցության անդամ մասնակցեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաև վարչական շրջանների ղեկավարները, և ուշադրությունս գրավեց այն փաստը, որ որպես Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի ղեկավար մասնակցում էր ժամանակավոր պաշտոնակատար Ա. Ալեքսանյանը: Ինչո՞ւ այս փաստը գրավեց իմ ուշադրությունը, որովհետև երկու օր առաջ Տարոն Մարգարյանից ստացել էի գրություն այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Հարթինյանը, չնայած հունիսի 24-ի աշխատանքային խորհրդակցության արձանագրության մեջ որպես այդ վարչական շրջանի ղեկավար նշված էր նույնպես Ա.Ալեքսանյանի անունը: Հիմա հարց՝ Տարոն Մարգարյանն ո՞ւմ է նշանակել այդ վարչական շրջանի ղեկավար: Հիշեցնեմ, որ Ա. Ալեքսանյանը Սամվել Ալեքսանյանի եղբոր տղան է և 25 տարեկան դեռ չկա: Երկրորդ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հ.Անտոնյանը զեկուցեց Սունդուկյան փողոցի վրայի ապամոնտաժված գարաժների և այգու մասին ու ասաց, որ այգու տգեղ պարիսպները պետք է վերացնել, նստարաններ ու ցայտաղբյուր տեղադրել, որոնց մասին տեղյակ է պահվել բնակիչներին: Քաղաքապետի արձագանքը հետևյալն էր, թե այս լավ գործին ինչո՞ւ են որոշ մարդիկ անուն դնում ու կասկածում այդ ծրագրի իրականացմանը: Մենք էլ ենք կասկածում, որովհետև Երևանի Արաբկիր շրջանում կան շատ ավելի անխնամ բակեր, որոնք իսկապես կարիք ունեն ներդրման: Սկսեք դրանցից, ասում են բնակիչները, իսկ Սունդուկյանի այդ այգին խնամվում է բնակիչների կողմից և իրենք տեր են կանգնում այգուն: Մի խոսքով, Սունդուկյանի այգու հարցը ներկայացվեց միակողմանիորեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=551482791565353&id=100001109106748&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել