Հաշվի առնելով մամուլում հնչող հայտարարությունները և պետական կառույցներից մեկի հայտարարությունը՝ հարկ եմ համարում նշել, որ Քննչական կոմիտեն հարգանքով է վերաբերվում ԶԼՄ-ների ազատությանը և երբեք որևէ կերպ չի խոչընդոտել ու խոչընդոտում լրատվամիջոցի՝ որևէ տեղեկատվություն տարածելուն: Ըստ այդմ՝ օրենքով սահմանված կարգով իրականացվող դատավարական և քննչական գործողությունները պետք չէ դիտարկել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ:

Ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու գործում մամուլի դերը, սակայն նույն այդ ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է նաև արդարադատության շահը, վարույթի մասնակիցների պաշտպանությունը։

ՀՀ Քննչական կոմիտեի գործունեության հիմքում օրինականության ապահովումն է, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունների պաշտպանությունը:

Եվս մեկ անգամ հայտնում եմ, որ հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուր լրագրողի, նրա գործունեությանը և որպես Քննչական կոմիտեի ներկայացուցիչ՝ հայտնում եմ, որ կոմիտեն երբեք որևէ լրագրողի նկատմամբ ճնշումներ չի գործադրել և չի էլ գնալու այդ ճանապարհով:

Հարցաքննության հրավիրված լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ կոմիտեն աշխատել է և շարունակելու է աշխատել փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել