Էսքան չարչարվեցին վարչապետի ու Կճոյանի փիառշիկները, որ փորձեն հանրությանն ապացուցել, որ էդ անտեր օֆշորը ով ուզենա, կարա բացի ու ում անունն ուզի, կարա ընդգրկի, իսկ հետո, երբ տեսան, որ ոչ ոք չհավատաց այդ կռուտիտին, իրենց երևակայությունը լարեցին ու փառահեղ տարբերակ մտածեցին. Աշոտ Սուքիասյանը նամակ գրեց, որտեղ հրապարակավ խոստովանեց, որ վարչապետից ու Կճոյանից թաքուն, ինքը բռնել ու նենգաբար նրանց փայատեր ա գրել...
Ու այս ամենը, ողջ այս չարչարանքը ջուրը լցրեց Կիպրոսի բեխեր գլխավոր դատախազը, ով այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ առանց մարդու գիտության անհնար է նրան ընդգրկել օֆշորային ընկերության մեջ, թերևս միայն լիազորված անձը կարող է անել դա... Բայց եթե հիշում եք, վարչապետը բազմիցս նշեց, որ ոչ մեկին չի լիազորել իր անունից ինչ-որ ընկերություններ գրանցել կամ ինչ-որ այլ բաներ անել:
Հիմա պետք ա մտածեն, թե ինչ թազա կռուտիտ անեն. ամենահավանական տարբերակը համարում եմ էն, որ մեկ էլ վարչապետը անսպասելիորեն կհիշի, որ միամիտ-միամիտ լիազորել էր (օրինակ` նույն Սուքիասյանին), ուղղակի մոռացել էր, դրա համար էր ասել, որ չի լիազորել: Սուքիասյանն էլ մի հատ նամակ կգրի, որ ինքը տեսել ա անձամբ, թե ինչպես ա վարչապետն իրեն լիազոր ներկայացուցիչ դարձրել ու մոռացել դրա մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/328087220658382?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել