Կիրակի Մեծ Բրիտանիայում Բիրմինգհեմի թափոնների մշակման գործարանում ավելի քան 100 հազար տ թուղթ ու պլաստիկ է այրվել: Հրդեհի հետևանքով 1,8 կմ-անոց մոխրասյուն է բարձրացել: Իշխանությունները հրդեհի վայր են ուղարկել 200 հրշեջի, նրանցից տասը տուժել են, 3-ը` հոսպիտալացվել: Չհաստատված տեղեկություններով, հրդեհի պատճառը չինական դեկորատիվ լապտերներն են եղել, որոնք պատահական հայտնվել են թափոնների պահեստում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել