Մեծ Բրիտանիայում գործարան է այրվել. տասը հրշեջ է տուժել


18:26 , 1 հուլիս, 2013

Կիրակի Մեծ Բրիտանիայում  Բիրմինգհեմի թափոնների մշակման գործարանում ավելի քան 100 հազար տ թուղթ ու պլաստիկ է այրվել: Հրդեհի հետևանքով 1,8 կմ-անոց մոխրասյուն է բարձրացել: Իշխանությունները հրդեհի վայր են ուղարկել 200 հրշեջի, նրանցից  տասը տուժել են, 3-ը` հոսպիտալացվել: Չհաստատված տեղեկություններով, հրդեհի պատճառը չինական դեկորատիվ լապտերներն են եղել, որոնք պատահական հայտնվել են թափոնների պահեստում: