Սեպտեմբերի 25-ի վաղ առավոտից ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ընթացող ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները:
ՊԲ-ից հայտնում են, որ սահմանված ժամկետներում համալրվելով զորահավաքային պաշարներով՝ բանակի զորամասերը, ըստ ներդաշնակման պլանի, իրականացնում են պարապմունքներ և կատարում ձևավորված իրադրությունից բխող նոր խնդիրներ: Այդ նպատակով տեղի են ունենում ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի պլանավորված տեղաշարժեր դեպի մարտական կիրառման նոր շրջաններ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



