«Առաջիկայում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից խորհրդարանական խումբ կստեղծվի՝ ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այս մասին պայմանավորվել են նախօրեին՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը նախաձեռնել էր Արմեն Գրիգորյանը՝ հյուրընկալելով Լիլիթ Մակունցին, Գագիկ Ծառուկյանին, Էդմոն Մարուքյանին և Գևորգ Գորգիսյանին:

Հանդիպման առիթը եղել են ընդդիմադիրների քննադատությունները՝ ԱԽ-ին ուղղված, թե խմբակցությունները ներառված չեն աշխատանքներին։ Ի դեպ, հանդիպումը տևել է 5-10 րոպե, ԱԽՔ-ն առաջարկել է խումբ ստեղծել, նրանք համաձայնել են, լուսանկարվել ու հեռացել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել