Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրի բնակչության կյանքի միջին տևողության վերաբերյալ։

Ըստ այդմ՝ Թուրքիայի բնակիչների կյանքի տևողությունը միջինում 78․3 տարի է։ Ընդ որում՝ տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշը միջինում կազմում է 75․6 տարի, կանանց դեպքում՝ 81 տարի։

Արձանագրվել է նաև, որ կենցաղին ու ամենօրյա գործունեությանը խոչընդոտող հիվանդություններից զերծ ապրելու հավանական տևողությունը 58․3 տարի է։ Տղամարդկանց դեպքում «առողջ կյանքի տևողությունը» 59․9 տարի է, կանանց դեպքում՝ 56․8 տոկոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել