Էս Վարդանիկը աչքիս թարգել ա իրա դեղերը խմել, դրա համար մի հատ ռեկորդային հարցազրույց ա տվել, որտեղ տվել անցել ա անգամ իր իսկ սահմանած լկտիության ու ոչ ադեկվատության ռեկորդը: Մի քանի փառահեղ դրվագներ մեջբերեմ դրա ասածներից.
1. «Իր (Բալասանյանի) ժամանակ միայն ստուգումներ են կատարվել, մեկ էլ մարդկանց բռնել, դատի տալ: Բացի բռնել տալուց՝ ոչ մի բան չի արել:
Ինչ վերաբերում է ասֆալտապատման աշխատանքներին, փառք երկրի նախագահին, որ ասֆալտապատում է նախաձեռնել Գյումրի քաղաքում. ինքը այդտեղ ընդհանրապես կապ չունի: Փառք երկրի նախագահին, որ նման ասֆալտապատում է արել Գյումրի քաղաքում»:
Մի երկու հատ էլ պետք ա ասեր «Փառք Սերժին», ջհանդամ թե ավելի ուժեղ արտահայտված շոպլիկություն չէր լինի, կարևորը նոր ռեկորդ կսահմաներ:
2. «Ես` որպես քաղաքապետ, որևէ չարաշահում չեմ ունեցել, չարաշահումներ պետք է փնտրել գործեր տվողների մեջ, այդ ամեն ինչը սարքողների մեջ: Ես 13 տարի աշխատել եմ՝ իմ ամեն ինչը նվիրելով իմ քաղաքին, իմ երկրին, և եթե որևիցե մեկը իմ չարաշահումների հետ կապված մի բան է ասում, ուրեմն նա անբարոյական պոռնիկ է»:
Դու՝ որպես քաղաքապետ, մի 10 անգամ մարդասպանության ու փոխհրաձգությունների դրվագներում ես հայտնվել, դու՝ որպես քաղաքապետ, կառուցել ես մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ հյուրանոց ու սեփականաշնորհել ես Գյումրու կեսը, ախպորդ վրա էլ 80-100 դազար դոլարանոց չայկան 200 դոլարով ես ծախել: Այս ամենից ելնելով` անբարոյական պոռնիկը դու ես, Վարդանի՛կ:
3. «Բազմության ձայնն Աստծո ձայնն է, և ով իրոք ընտրվում է ժողովրդի կողմից, նա ընտրվում է Աստծո կողմից, իսկ ով գողանում է ժողովրդի ձայները, նա սատանայի կողմից է ընտրվում և սատանայի անեծքին արժանի պետք է լինի այս աշխարհում և հանդերձյալ կյանքում»:
Հետաքրքիր ա, Վարդանիկը խաբա՞ր ա, թե ի՜նչ բազմություն ա ասում, որ իրան պետք ա կախեն Գյումրու կենտրոնում...
4. «Ոչ, 13 տարի շարունակ Գյումրիում ընտրությունները եղել են մաքուր, թափանցիկ և բարեկարգ՝ ո՛չ փողով, ո՛չ էլ կաշառքով»:
Ով խաբի՝ ռեզինից խոզ լինի՞:
5. «Ո՞վ ասաց, թե չեմ վերացրել երկրաշարժի հետքերը, այդ տները իմ արյունով են կառուցված և իմ գործընկերների... Ես առաջին կարգի հաշմանդամ դարձա, իմ հորեղբոր տղան մահացավ. ամբողջը դրա հետևանքներն են, աղջիկ ջան, դու ինձ մի խառնի մնացածների հետ, մնացածը սատանայական են»:
Այսինքն՝ Վարդանիկը այլ կերպ ասում է, որ ինքը աստվածային է: Աստվածային այս տկարամիտը մի բան դուզ ա ասում սակայն. ինքը վերացրել է երկրաշարժի որոշ հետևանքներ՝ ի դեմս երկրաշարժից տուժած գյումրեցիների, որոնք կյանքից հեռացան այն անելանելի պայմանների պատճառով, որոնք ստեղծվել էին նաև Վարդանիկի շնորհիվ:
6. «Ես ճշմարտության ջատագովն եմ, իսկ ճշմարտությունն ասված է, ես դրա կողմնակիցն եմ: Ես բոլոր լավ տղերքի կողմնակիցն եմ՝ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և նման անդրանիկների կողմնակիցն եմ, որոնց տերը Աստված է, որոնք աշխարհիկ կյանքում անդրանիկ են, ոչ թե երկնագույն ինտելիգենտ բոզի տղերք:
Ոստիկանապետի գործողությունները ինձ դուր են գալիս, ներքին գործերը շատ խելոք է նա կազմակերպում: Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ իրենից վախենում եմ, քաշվում եմ, այլ ուղղակի նրա աստվածային խոսքն ինձ համար շատ ուրախալի է»:
Ստեղից արդեն Վարդանիկիս մոտ գնում է հոգեվիճակի պիկային սրացում ու սկսում է լրիվ էշ-էշ դուրս տալ...
7. «Ես զզվում եմ ձեզնից, ատում եմ: Վայրենի, երկիր քանդող մի մամուլ եք, դուք եք, դուք, ամբողջ քանդողը դուք եք: Դուք սպանեցիք Ազգային ժողովը: Ես նմանատիպ մամուլ չեմ ուզում տեսնել: Դուք եք մեր երկրի քանդողը, որովհետև պատվեր եք կատարում»:
Իսկ սա արդեն ատելության քարոզ է, որը, եթե չեմ սխալվում, քրեորեն պատժելի արարք է:
8. «Լսի՛ր, ինձ պաշտոն պետք չէ, դուք սարքեցիք իմ գլխին, ձեր տերերը արեցին այս ամենը, ես վախ չունեմ, ես միայն Աստծուց եմ վախենում, և դուք եք քանդել հայոց երկիրը, բայց հայոց երկրի տերը բարձրյալ Աստված է՝ Գրիգոր Լուսավորչի գլխավորությամբ»:
Փաստորեն Վարդանիկը միայն Աստծուց է վախում, Սերժ Սարգսյանից, մեկ էլ Վովա Գասպարյանից...
Հա, մեկ էլ իրա ասելով դուրս եկավ Գրիգոր Լուսավորիչը գլխավորում է Աստծուն... Հետաքրքիր քրիստոնեական մոտեցում էր:
9. «Ինչ արեց՝ չորրորդ իշխանությունը արեց, էդ թափանցիկությունը, էդ անկախությունը, դրա համար զզվում եմ ձեզնից, որովհետև սուտ եք: Ես իմ աշխատած ժամանակ ձեր կողմից մեկ անգամ չտեսա, որ ճշմարտությունը ներկայացնեք՝ բացի վատաբանելուց, լավն էլ վատաբանությամբ էիք ներկայացնում: Ես ձեզ ատում եմ, զզվում ձեզնից, ես ձեզ չեմ հարգում, ամբողջ հսկայական լրատվական կառույցն ատում եմ»:
Ատելության քարոզի ևս մեկ դրվագ...
Սրան մեկուսացնելու վախտը էկել ա, արդեն յավնի վտանգավոր ա ու ակնհայտ ա, որ իրոք թղթով գիժ ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/305486556254940
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել