Էսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տարեդարձն է, ու այս առնչությամբ ուզում եմ պատմել, թե ինչ պատմեց ինձ երեկ Չինարի գյուղի գյուղապետը Օհանյանի մասին:
Մինչ ոմանք հիստերիկ ալիքներ են անում, պահանջում են հրաժարական ու անեծքներ են թափում՝ իրանց տաքուկ աթոռների մեջ նստած ու այդքան քաջացնող համակարգչի առջև սուրճ խմելով, մարդիկ, ովքեր ապրում են մի գյուղում, որը սեպի պես խրված է ադրբեջանական տարածքի մեջ ու 3 կողմից գնդակոծվում է ամեն օր, օրհնում են նախարարին:
Դուք գիտե՞ք, որ 2008-ից ի վեր Սեյրան Օհանյանը անձամբ է մոտ 10 անգամ այցելել Չինարի ու անձամբ է տվել հրամաններ, որոնք միտված են սանձելու հակառակորդի համարձակությունը:
Դուք գիտե՞ք, որ հենց Օհանյանի շնորհիվ է, որ այսօր դեպի Չինարի գնացող ճանապարհը վերանորոգվել է ու անցանելի է դարձել` այդ կերպով դադարեցնելով դե ֆակտո բլոկադան:
Դուք գիտե՞ք, հենց Օհանյանի հրամանով անցած տարի ադրբեջանցիների իրականացրած հայտնի դիվերսիայից հետո կյանքի կոչվեց «10 ադրբեջանցի՝ ամեն զոհված հայի դիմաց» նոր դոկտրինը:
Դուք գիտե՞ք, որ ի տարբերություն մեզ՝ ֆրոնտից հեռու ապրող երևանաբնակներիս, չինարեցիների կարծիքով` քանի դեռ Սեյրանը նախարար է, մեր բանակը միայն ավելի հզորանալու է, իսկ իրենք պաշտպանված են թուրքերից:

Հ.Գ. Սրանք իմ խոսքերը չեն, սա Ադրբեջանի հետ 25 կիլոմետր սահման ունեցող Չինարիի գյուղապետի խոսքերն են, ով, ի դեպ, շատ կարգին մարդ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել