Հայ աղջկա հիվանդությունը, որի աչքերից արցունքների փոխարեն բյուրեղներ են թափվում, կարող էր ի հյատ գալ վարակի կամ ժառանգականության պատճառով: Այս մասին Հինգերորդ ալիքին հայտնել է ակնաբույժ Տատյանա Շիլովան:
«Արցունքը կենսաբանական հեղուկ է, որը նման է արյան կազմին, հետևաբար, որոշակի իրավիճակներում աչքի և, ընդհանուր առմամբ, օրգանիզմի գենետիկ կամ բորբոքային հիվանդությունների դեպքում դրանում կարող են փոփոխություններ առաջանալ»,- նշել է բժիշկը:
Բժշկի խոսքերով՝ հայ աղջկա դեպքը հազվագյուտ է, բայց եզակի չէ: Ակնաբույժը նշել է, որ բյուրեղները կարող են հայտնվել ոչ միայն աչքի լորձաթաղանթում, այլև լյարդի և երիկամների մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 22-ամյա հայ աղջկա՝ Սաթենիկ Ղազարյանի մասին, ով տառապում էր հիվանդությամբ, որի դեպքում աչքերում բյուրեղներ են ձևավորվում: ՌԴ առողջապահության նախարարությունը որոշել է խորհրդակցություն հրավիրել՝ հիվանդին բուժելու մեթոդներ մշակելու համար: