Tert.am-ը գրում է․

Մեքսիկայի Օաքսակա նահանգի հանրահայտ լողափերից մեկի լուսանկարները ցնցել են համացանցի օգտատերերին:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, սոցիալական կայքերում տարածվում են լողափի լուսանկարները, որոնցում պատկերված է, թե ինչպես է ջուրը հետ քաշվում, ինչի շնորհիվ լողափն անվանում են «սուզվող»:

Արտասովոր տեսարանը պայմանավորված է mar de fondo կամ «ալիքների տեղատվություն» կոչվող երևույթով, որի ժամանակ ալիքները տեղատվության են ենթարկվում առանց արտաքին ազդեցության: Հաճախ ալիքների շարժումները, որոնք տեղի են ունենում այդ պահին, պատճառվում են ծովի կամ օվկիանոսի հեռավոր վայրերում կատարվող գործընթացով, ինչպես օրինակ՝ փոթորիկներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել