Քարանձավ է Մեքսիկայում, որը խորանում է գրեթե չորս հարյուր մետր։ Քարանձավի խորքում ապրում են թռչունների երամներ, թռչում են բազում թութակներ, և սողում են տարբեր տեսակի օձեր։ Այս քարանձավով հետաքրքրվողները նրա խորքերին հասնելու համար սովորաբար թռչում են անկարգելով կամ իջնում են լեռնագնացության համար նախատեսված սարքավորումներով։
Ի՞նչ է սա
Քարանձավ, որտեղ հեշտությամբ երկնաքեր կտեղավորվի։ Ծիծեռնակների քարանձավ անվանումը, որքան էլ տարօրինակ հնչի, ստացել է սև մանգաղաթևերի պատճառով։ Այս թռչունը շատ նման է ծիծեռնակի։ Թեև համարվում է, որ առաջին անգամ այս քարանձավն ուսումնասիրվել է 1967 թվականին, այնուամենայնիվ, նրա մասին դեռևս շատ վաղուց իմացել են ուաստեկ հնդկացիները, ովքեր բնակություն են հաստատել մոտակա բնակավայրերում։ Իմիջիայլոց, քարանձավի մուտքը կարող եք տեսնել ռեժիսոր Ալիսթեր Գրիրսոնի նկարահանած «Սանկտում» ֆիլմում։
Ինչպե՞ս հասնել
Հասնել Մեխիկո և այնտեղից ներքին թռիչքներով հասնել Սան-Լուիս-Պոտոսի քաղաք, այնուհետև ավտոբուսով մեկնել Սյոդադ-Վալես, որտեղ կարող եք դիմել ցանկացած զբոսաշրջային կազմակերպության՝ գիդի և ավտոմեքենայի համար, կամ էլ վարձակալել մեքենա և փորձել հասնել ինքնուրույն։
Ի՞նչ է կարելի անել այնտեղ
Արևածագին կարող եք հետևել, թե ինչպես են հարյուրավոր մանգաղաթևեր քարանձավից աղմուկով վերև բարձրանում։ Կարելի է նաև տեսնել, թե երեկոյան ինչպես են նույն աղմուկով վերադառնում իրենց բնակավայր։ Բացի այդ՝ քարանձավի խորքերը տեսնելու համար հնարավոր է նաև իջնել ցած՝ օգտագործելով լեռնագնացության համար նախատեսված սարքեր։