Ամբողջ աշխարհի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդիկ բացասաբար են անդրադառնում շրջակա միջավայրի վրա և ներսից ոչնչացնում մոլորակը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով United In Science-ի գիտնականների զեկույցին:

Նշվում է, որ եզրակացությունը կառուցվել է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀOԿ), Գլոբալ ածխածնի ծրագրի, ինչպես նաև կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (IPCC) և FutureEarth հետազոտական ծրագրի հիման վրա:

Հետազոտողները հայտարարել են, որ վերջին տասը տարիների ընթացքում մարդիկ ազդել են կլիմայի վրա ավելի շատ, քան սպասվում էր: Մասնավորապես, նախնական արդյունաբերական դարաշրջանի համեմատ արդեն արձանագրվել է 1,1 աստիճան միջին ջերմաստիճանի բարձրացում, իսկ օվկիանոսի թթվայնությունն աճել է 26%-ով, իսկ մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիան աճել է 20%-ով:

Բացի այդ, 2011-2015 թվականներին մասնագետները նկատել են տաքացման տեմպի արագացում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել