Ճիշտն ասած արդեն հոգնեցուցիչ է կարդալ ու առավել ևս գրել հայտնի օֆշորային սկանդալի մասին, բայց ինձ այս պատմության մեջ ամենաշատը զազրելի է թվում Կճոյանի վարքը, հատկապես նրա վերջին հարցազրույցից հետո:
Եկեք մի պահ մոռանանք վարչապետի մասին էլ, Սուքիասյանի մասին էլ, Հայրապետյանի մասին էլ: Անգամ պետք չի ֆիքսվել կոնկրետ այս սկանդալի վրա... Եկեք հասկանանք հետևյալը.
Կճոյանը հանդիսանում է Եկեղեցու ամենաբարձրաստիճան հոգևորականներից մեկը և Արարատյան թեմի հայրապետը: Կճոյանը գոնե դեկլարատիվ՝ հոգևորական է: Կճոյանը պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում: Կճոյանը «Բենթլիով» է շրջագայում, ու կներեք, բայց լկտիաբար հայտարարում է, որ իր համար «Բենթլին» արժեք չէ...
Եթե Կճոյանը մի թիզ բարոյականություն ունենար ու մի կաթիլ հավատ առ Աստված, դույզն-ինչ մտահոգված լիներ եկեղեցու վարկանիշով ու հոգևորականի՝ իրենից ակնկալվող բարոյական կերպարով, ապա ինքը ինքնակամ կհեռանար իր զբաղեցրած պաշտոնից ու կգնար որևէ հեռավոր վանք, ինչպես բազմիցս էր լինում հին ժամանակներում, երբ ինչ-որ հոգևորականի շուրջ տհաճ խոսակցություններ էին ծագում, կամ նա հայտնվում էր հոգևորականին ոչ հարիր իրավիճակում:
Փոխարենը ի՞նչ ենք տեսնում. կաթողիկոսի աջ ձեռքը երթևեկում է 200 հազար դոլարանոց մեքենայով (մոռացել է, որ Քրիստոս Երուսաղեմ ավանակի վրա նստած մտավ), որի գումարով կարելի էր բազմաթիվ աստվածահաճո բաներ անել: Կճոյանը հայտնվում է ամենասկանդալային պատմությունների մեջ: Կճոյանը պարբերաբար հարցազրույցներ է տալիս ու երբեմն լրագրողների հետ խոսում մեղմ ասած բարձրագույն կրթություն ստացած խուլիգանի պես:
Եթե անգամ այս ամենը սուտ լիներ (իսկ առնվազն «Բենթլին» հաստատ է), բայց ժողովուրդը հավատար այդ ստերին, Կճոյանը` որպես հայրապետ, կաթողիկոսի աջ ձեռք, ինքը կմեկուսանար ժողովրդից, որպեսզի իր անունով ստվեր չգցի ո՛չ եկեղեցու, ո՛չ էլ վեհափառի վրա...
Փոխարենն ունենք այն, ինչ ունենք. ասում ես Եկեղեցի ու քեզ միանգամից ասում են «Կճոյանը չի՞ քո Եկեղեցին», ու որ ավելի սարսափելի է, ունենք իբր Կաթողիկոս, որը պակաս ֆռուկտ չի, քան Կճոյանը. ափռ-ցփռ կարգալույծ ա անում ու բանադրում ա հոգևորականների, ախպորը զոռբայությամբ դնում ա Ռուսաստանի թեմի առաջնորդ, բայց Կճոյանին մի հատ չի ասում. «Որդյակ իմ, ախր «Բենթլին» ու օֆշորը արքեպիսկոպոսին սազական բաներ չեն»...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=142963819231599&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել