Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Իսրայելում: Առաջատար թեկնածուները երկուսն են՝ գործող վարչապետ վարչապետ Նեթանյահուն և ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը:
Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցություններից հետո 2 թեկնածուներն էլ ստացել են գրեթե հավասար քաղաքական ուժերի աջակցությունը. Նեթանյահուն՝ 55 ձայնով, 2 մանդատի առավելություն ունի Գանցի նկատմամբ,
մինչդեռ, ինչն է հետաքրքիր, երկուսն էլ խուսափում են առաջինը կառավարություն ստանձնելու իրավասությունից այն համոզմամբ, որ առաջնային ժամկետից հետո՝ մոտ 42 օր, ավելի հեշտ կլինի բանակցություններ վարելը, քանի որ քաղաքական ուժերից որևէ մեկը կխուսափի երկիրը 1 տարվա ընթացքում արդեն երրորդ ընտրություններին տանելու պատասխանատվությունից:
Հ.Գ. Հարկ է հիշեցնել, որ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը 8 մանդատ ունեցող Ադրբեջանի բարեկամ, նախկին ՊՆ Ավիգդոր Լիբերմանն է, որի կուսակցությունը չի պաշտպանել թեկնածուներից ոչ մեկի թեկնածությունը: