Նախագահի հրամանագրով Ռոբերտ Նազարյանը վերանշանակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Այս փաստի կապակցությամբ ունեմ երկու հարց.
1. Ինչո՞ւ: Ի՞նչ մի լավ բանով է աչքի ընկել Նազարյանը, ի՞նչ հանրային օգուտ բերող նախաձեռնության հետևում է կանգնած, որը գոնե մի քիչ օգուտ բերած լինի: Եթե Հայաստանում գտնվի մեկը, ով անկեղծորեն կկանգնի ու կասի` այ էսինչ բանը դեպի լավն է փոխվել շնորհիվ Ռոբերտ Նազարյանի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու, ասեմ հա... Բայց մարդու տղեն տենց էլ չկարողացավ սկի մարդավարի բացատրի ոչ գազի գնի հարցը, ոչ էլ հոսանքի... Բայց դե վերանշանակվում ա, ջան եմ ասել:
2. Ինչների՞ս է ընդհանրապես պետք նման անօգուտ ու ես կասեի անգամ պորտաբույծ կառույց, որի տված պրակտիկական օգուտը առանց վարանելու կասեմ, որ 0 է, իսկ այ այդ մարմնի կարիքների վրա ծախսվող փողերը՝ ոչ արդարացված: Հա, մեզ պետք է մի մարմին, որ կարգավորի հանրային ծառայությունները, բայց այս պահի դրությամբ այդ գործառույթը ֆիքսված է միայն անվան մեջ, իսկ իրականությունում տեսնում ենք բյուջեին տզրուկի նման կպած մի քանի տասնյակ անօգուտ չինովնիկների խմբի: