Այս կարկանդակն անվանում են ճապոնական, բայց, դատելով բաղադրիչներից, բաղադրատոմսի հեղինակը իտալացի է: Այն շատ արագ և հեշտ է պատրաստվում, բաղադրիչներն էլ շատ էժան են:

Այն իսկապես շատ համեղ է, փափուկ ու, ամենակարևորը, քիչ կալորիաներ ունի:

Ճապոնական կարկանդակը պատրաստվում է հետևյալ կերպ.

  • 140 գ շաքարավազ
  • 250 գ պանրի կրեմ
  • 60 գ եգիպտացորենի ալյուր
  • 60 գ ցորենի ալյուր
  • մի պտղունց աղ
  • 100 մլ կաթ
  • 500 գ կարագ
  • Կիտրոնի հյութ՝ 1 թ/գ
  • 6 հավկիթ
  • փխրեցուցիչ
Պատրաստման եղանակը
  • Ջեռոցը տաքացրեք 160ºC, դրա մեջ թավայով ջուր դրեք։
  • Դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից: Ալյուրի մեջ օսլա ավելացրեք:
  • Պանրի կրեմը ծփեք կարագով և կաթով 5 րոպե և խառնեք:

  • Պանրի զանգվածի վրա ավելացրեք դեղնուց, ալյուրով օսլան, 1 թ/գ կիտրոնի հյութն ու 1 պտղունց աղը: Մի քանի րոպե հարեք:
  • Սպիտակուցները շաքարավազով հարեք:
  • Խմորի մեջ ավելացրեք սպիտակուցները: Զգուշորեն խառնեք:
  • Խմորը տեղափոխեք ամանի մեջ: Ամանը դրեք ջրով լցրած տապակի վրա: Թխեք այն 55 րոպե 160ºC-ում։

Ստուգեք կարկանդակի պատրաստությունը ատամի փայտիկով: Հանեք այն ջեռոցից և թողեք, որ սառչի:

Վրան կարող եք լցնել ջեմ կամ շաքարավազի փոշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել